Թուրքական Սիրնակ նահանգի իշխանությունները հայտնել են, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների հետ մարտերի հետևանքով զոհվել է 20 գրոհային։
ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեն հայտարարել է, որ թեկնածուներ կառաջադրի 11 համայնքներում` սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Այսօր` հուլիսի 29-ին, ժամը 17.31-ին Հայաստանի տարածքում՝ Արտաշատ քաղաքից 3 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 2,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ:
ՀՀ կառավարության այս տարվա պահուստային ֆոնդից տրամադրած 40 մլն դրամով հիմնանորոգվել և 2,5-3 մետրով լայնացվել է Մեղրի քաղաքի Մեծ եւ Փոքր թաղերն իրար կապող նույնանուն գետի վրա ընկած կամուրջը:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...